«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է իտալական «Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչի հնարավոր տեղափոխության մասին:
«Կարծում եմ՝ բոլորը կցանկանան Պուլիշիչին տեսնել «Միլանում»: Նա մեծ ճանաչում ունի Եվրոպայում, ուստի դա կօգնի մեզ։ Նա մեծ վարպետությամբ, մեծ տաղանդի խաղացող է։ Նա զվարճալի տղա է, միշտ ժպտում է: Մենք նրա հետ շատ կատակեցինք։
Մեր իրար այնքան լավ էինք հասկանում խաղադաշտում, որքան Էդեն Ազարի հետ, չնայած ես ավելի քիչ խաղացի Քրիստիանի հետ: Մենք գիտեինք, թե ինչպես գտնել միմյանց»,- Ժիրուի խոսքերն է մեջբերում CBS Sports-ը։
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, «Միլանն» առաջիկա տրանսֆերային պատուհանում նախևառաջ ցանկանում է պայմանագրեր կնքել ռմբարկուի, կենտրոնական կիսապաշտպանի և աջ եզրային հարձակվողի հետ:
Պուլիշիչն ու Ժիրուն միասին խաղացել են «Չելսիում» երկու տարի՝ 2019-2021 թվականներին։