ATP-ն երկուշաբթի հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների դասակարգման աղյուսակը, որը վստահորեն շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը:
Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչի մասնակից Դոմինիկ Տիմը դասակարգման աղյուսակում բարձրացել է երրորդ տեղ՝ գրանցելով իր կարիերայի լավագույն արդյունքը ATP-ի վարկանիշային աղյուսակում:
Տիմը ցանկում շրջանցել է Ռոջեր Ֆեդերերին, ով Դուբայի մրցաշարին չմասնակցելու պատճառով 500 միավոր է կորցրել ու նահանջել չորրորդ տեղ:
Երկրորդը Ռաֆայել Նադալն է: Հնգյակը եզրափակում է Դանիլ Մեդվեդևը: Տասնյակում են նաև Ստեֆանոս Ցիցիպասը, Ալեքսանդր Զվերևը, Մատեո Բերետինին, Գաել Մոնֆիսը և Դավիդ Գոֆենը: