«Սևիլիայի» նախկին մարզիչ Ունայ Էմերին հիշել է, թե ինչ է զրուցել ակումբի նախագահ Խոսե Մարիա դել Նիդոյի հետ, երբ 2013 թվականին գլխավորել է թիմը։
«Երբ ես ժամանեցի «Սևիլիա», ակումբի նախագահ դել Նիդոն ինձ ասաց. «Դու տիտղոսներ նվաճե՞լ ես: Այստեղ դու կիմանաս, թե ինչպես են տիտղոսներ նվաճում»: Այդպես էլ եղավ»,- Էմերիի խոսքն է մեջբերել AS-ը։
Էմերիի գլխավորությամբ «Սևիլիան» երեք անգամ հաղթել է Եվրոպա լիգան՝ 2014, 2015 և 2016 թվականներին։