Այսօր՝ ապրիլի 29-ին, Մադրիդի «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում ընդունել էր «Ալմերիային» Լա լիգայի 32-րդ տուրի խաղում և 4:2 հաշվով հաղթանակ տարավ։
Մադրիդցիների ֆուտբոլիստ Կարիմ Բենզեման այս խաղում հեթ-տրիկ ձևակերպեց։
Այս գոլերը դարձան 234-րդը, 235-րդը և 236-րդը ֆրանսիացու համար Լա լիգայում, ինչը թույլ տվեց նրան շրջանցել Ուգո Սանչեսին (234) և հայտնվել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների 4-րդ տեղում։ Բենզեմայից շատ գոլեր Լա լիգայում հեղինակել են միայն Տելմո Սառան (253), Կրիշտիանու Ռոնալդուն (311) և Լիոնել Մեսսին (473):
























































