«Վեսթ Հեմի» հարձակվող Ջանլուկա Սկամական կարող է վերադառնալ Ա սերիա, հայտնում է Todofichajes-ը:
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Միլանը»։ Միլանցիների ղեկավարությունը փոխարինող է փնտրում 41-ամյա Զլատան Իբրահիմովիչին։
Ֆուտբոլիստը «Վեսթ Հեմում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 27 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Ջանլուկան Պրեմիեր լիգայում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ: