Երևանում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ երկամարտում նվաճած 13 մեդալով: Հայաստանի ներկայացուցիչները երկամարտում նվաճել են 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ:
Իսկ ընդհանուր առմամբ՝ պոկում, հրում վարժություններում և երկամարտում, առաջատար 10 երկրները մրցումային 9 օրերի ընթացքում այսքան մեդալ են նվաճել.
Նշենք նաև, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականի բոլոր 10 անդամները դարձել են Եվրոպայի առաջնության մեդալակիրներ: