Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի 2023 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է ԵԱ-ն.
«Այս պահի դրությամբ գոհ եմ իմ արդյունքներից: Լավ էր նաև այն առումով, որ ընդամենը 1,5 ամիս եմ հասցրել մարզվել, քանի որ վնասվածքները թույլ չտվեցին, որ լիարժեք մասնակցեմ բոլոր հավաքներին: Այս պահի դրությամբ գոհ եմ: Աշխարհի առաջնությանը կտեսնեք, թե այս քաշային կարգում ինչ նոր արդյունքներ կգրանցեմ»,- ասել է Սիմոն Մարտիրոսյանը:
Սիմոն Մարտիրոսյանը նաև շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ աջակցության համար.
«Շնորհակալ եմ երկրպագուներին այդքան էներգիա տալու համար: Դա մեզ ուժ էր տալիս: Առաջին անգամ հասկացանք, թե ուժը որտեղից է գալիս՝ հայրենի հողից, ջրից և մարդկանցից»:
Հիշեցնենք՝ գերծանր քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է հռչակվել Վարազդատ Լալայանը: