Եվրոպայի նորընծա չեմպիոն Սամվել Գասպարյանը պարգևատրման արարողությունից հետո կիսվեց տպավորություններով:
«Տպավորություններս անբացատելի են, քանի որ մեզ խոսք էինք տվել, որ հայրենիքում հաղթելու ենք, ու դրա համար ջանք ու եռանք չէինք խնայել: Իսկ իմ համար ավելի կարևոր էր, քանի որ նոր քաշային կարգում էի: Շատ ոգևորող էր, որ իմ հայրենակիցները բոլորն իրենց ջերմությամբ ու աջակցությամբ օգնեցին, որ մենք հասնենք մեր նպատակին: Զգում էի բոլորի աջակցությունը: Դա շատ կարևոր էր: Հարազատ պատերն օգնեցին մեզ: Մենք 2-3 օրում այնպիսի արդունք ցույց տվեցինք, որը կբավարարեց 2-3 տարում: Հաղթանակս նվիրում եմ իմ հայրենակիցներին»,-ասաց Գասպարյանը:
Հիշեցնենք, որ այս քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Պետրոս Պետրոսյանը:
Հայաստանն արդեն ունի 10 մեդալ երկամարտում: