«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բավարիայի» դեմ պատասխան խաղի (1:1) լավագույն խաղացող։
«Գործողությունների նրա գիտակցումը պարզապես ամենաբարձր մակարդակի վրա է: Նա թելադրում է «Սիթիի» խաղը, և դա հաճելի է դիտել: Ի թիվս այլ բաների, նա ևս մեկ գոլային փոխանցում ունի իր հաշվին»,- ասել է ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդը:
Անգլիական թիմը հաղթեց ընդհանուր հաշվով (4:1) և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Նրա մրցակիցը կլինի Մադրիդի «Ռեալը»:























































