Իսպանիայի Լա լիգային 26-րդ տուրի շրջանակում ավարտվեց Էլ կլասիկոյի առաջին խաղակեսը։
2 թիմերն էլ մեկմեկու դարպասը գրավելու լավ հնարավորություններ ունեցան, բայց արքայական թիմին մի քանի անգամ փրկեց Կուրտուան, իսկ կատալոնական ակումբի դարպասին կատարված հարվածները բարձր կամ շեղ էին ստացվում։
34-րդ րոպեին Արթուրը կարող էր բացել հաշիվը, սակայն Կուրտուան փրկեց։ 41-րդ րոպեին Մեսսին հրաշալի հնարավորություն ուներ, սակայն կրկին անխոցելի էր բելգիացի դարպասապահը։
Տոկոսային հարաբերակցությունն առաջին խաղակեսում Սետյենի թիմի կողմն էր։