Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջինը պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները:
Հայաստանի ներկայացուցիչ Արման Ավագյանը (79 կգ) մեկնարկային գոտեմարտում 5։1 հաշվով հաղթեց բուլղարացի Միխայիլ Իլիև Գերգիևին։
Այսօր՝ մրցումային առաջին օրը, Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ: 57 կգ քաշային կարգում Մանվել Խնձրցյանը մեկնարկում 5:8 հաշվով պարտվել էր բուլղարացի Գեորգի Վանգելովին, իսկ Սերգեյ Սարգսյանը (97 կգ) մեկնարկային գոտեմարտում 0։8 հաշվով զիջել է գերմանացի Էրիկ Տիելին։
Նշենք, որ Վազգեն Թևանյանը (65 կգ) 1/8 եզրափակչում կգոտեմարտի Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվերի հետ։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից, որտեղ կմրցի կա՛մ սլովակ, կա՛մ մոլդովացի ըմբիշի հետ: