«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բավարիայի» դեմ առաջիկա պատասխան խաղի սպասելիքներով։
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել էր «քաղաքաբնակների» խոշոր՝ 3-0 հաշվով հաղթանակով։
«Սա իսկապես դժվար մրցակից է: Մենք գնում ենք այնտեղ, որպեսզի հասնենք ինչ-որ յուրահատուկ բանի, որպեսզի հասնենք կիսաեզրափակիչ… Մենք պետք է խաղանք ճիշտ տրամադրվածությամբ և կայուն լինենք այն դժվարին պահերին, որոնք կունենանք»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC-ն:
«Բավարիա»-«Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։