Դուբայում ավարտվեց Dubai Duty Free tennis championships 2020 մրցաշարը: Եզրափակչում մրցել են համաշխարհային դասակարգման առաջին և վեցերորդ համարները:
Սերբ Նոբակ Ջոկովիչը 2 սեթում՝ 6:3,6:4 հաշվով առավելության է հասել հույն Ստեֆանոս Ցիցիպասի նկատմամբ: 1 ժամ 19 րոպե տևած պայքարում սերբը խլել է մրցակցի 3 գեյմ՝ զիջելով սեփական մեկը: Ջոկոյի անվան դիմաց գրանցվել է 2 էյս՝ մրցակցի 8-ի դիմաց:
Հիշեցնենք, որ 2019 թ-ին մրցաշարում հաղթել էր Ռոջեր Ֆեդերերը, որն այս տարի չխաղաց վնասվածքի պատճառով: