Բրենդան Ռոջերսը լքել է «Լեսթերի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Լեսթերշիրի ակումբը հայտարարել է հյուսիսիռլանդացի 50-ամյա մարզչի հետ կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին։
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ «Լեսթերը» վերջին յոթ հանդիպումներում 6 անգամ պարտվել է և մեկ ոչ-ոքի է խաղացել:
Թիմը, վաստակելով 25 միավոր, Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 18-րդ տեղում է և գտնվում է վտանգավոր գոտում։
Ռոջերսը «աղվեսներին» մարզում էր 2019 թվականից։ 2021 թվականին նա ակումբի հետ նվաճեց Անգլիայի գավաթը և Սուպերգավաթը։
























































