Հայաստանի հավաքականի և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է Հայաստանի հավաքականի իր գործընկեր, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։
«Նա 22 տարեկան է։ Շատերն ասում էին, որ արդեն ձմռանը նրա հեռանալու ժամանակն է, բայց կարծում եմ, որ նա ճիշտ արեց, որ որոշեց այս մրցաշրջանն ավարտել Կրասնոդարում։
Առաջնության վերսկսումից հետո նա գոլային փոխանցումներ է կատարում ու կայուն խաղում, նրա մոտ ամեն ինչ կարգին է։ Մնացել է տասը տուր, Աստված տա՝ այդ խաղերը նա անցկացնի նույն որակով և առանց վնասվածքների։
Իսկ հետո… Դա, իհարկե, նա պետք է որոշի, բայց իմ կարծիքն այն է, որ եթե կա հետաքրքրություն, ապա ամռանը նա պետք է հեռանա և իր ուժերը փորձի ավելի ուժեղ առաջնությունում»,- մեջբերում է Բայրամյանին Спорт-Экспресс-ը: