Այսօր Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունել էր ԲԿՄԱ-ին։
Առաջին խաղակեսից հետո տանտերերը հաղթում էին մրցակցին 2-0 հաշվով․ աչքի էին ընկել Դաշյանն ու Օտուբաջոն։
Երկրորդ խաղակեսում նիգերիացի ֆուտբոլիստը ևս մեկ գոլ խփեց՝ այս խաղում ձևակերպելով դուբլ։ Հանդիպումն ավարտվեց Եղիշե Մելիքյանի թիմի հաղթանակով՝ 3-0 հաշվով։
Այս հաղթանակից հետո Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Փյունիկը» երրորդն է՝ իր ակտիվում ունենալով 52 միավոր։ ԲԿՄԱ-ն 17 միավորով 10-րդ տեղում է։