Կիպրոսի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Անդրոնիկոս Կակուլիսն այսօր կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի հետ առաջիկա ընկերական հանդիպման մասին։
Մարտի 28-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։
«Վաղվա խաղն ընկերական է, բայց մենք խաղին մոտենում ենք պաշտոնական հանդիպման պես։ Կփորձենք ապացուցել, որ Շոտլանդիայի հետ խաղի արդյունքը պատահական էր (Կիպրոսի հավաքականը պարտվել էր 0-3 հաշվով, խմբ․)։
Որպես երիտասարդ ֆուտբոլիստ՝ շատ ուրախ եմ հավաքականում խաղալու հնարավորության համար։ Մյուս երիտասարդ ֆուտբոլիստների հետ միասին կփորձենք ուրախացնել մեր երկրպագուներին:
Մեծ անհամբերությամբ սպասում ենք վաղվա խաղին»,- ասել է Կիպրոսի հավաքականի ֆուտբոլիստը։