«Էսպանյոլի» 32-ամյա հարձակվող Խոսելուն երեկ իր նորամուտը նշեց Իսպանիայի հավաքականում։
Նա դուբլի հեղինակ դարձավ նորվեգացիների դեմ խաղում և դարձավ առաջին խաղացողը 1998 թվականից ի վեր, ով դուբլ է ձևակերպել Իսպանիայի հավաքականում իր նորամուտի խաղում։
Հիշեցնենք, որ երեկ «կարմիր ֆուրիան» 3-0 հաշվով հաղթել է Նորվեգիայի հավաքականին։ Այժմ իսպանացիները Շոտլանդիայի հավաքականի հետ գլխավորում են A խմբի մրցաշարային աղյուսակը, երկու թիմերն էլ ունեն երեք միավոր։
«Սելտայի» սան Խոսելուն պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է 10 ակումբներում, նա հանդես է եկել Լա լիգայում և Բունդեսլիգայում՝ խաղալով Մադրիդի «Ռեալի», «Հանովերի», «Հոֆենհայմի», Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կազմում։ Նա խաղացել է նաև Անգլիայում՝ «Սթոք Սիթիում» և «Նյուքասլում»: 2019-ից 2022 թվականներին Խոսելուն հանդես է եկել «Ալավեսում», իսկ այս մրցաշրջանն անցկացնում է «Էսպանյոլում»։
























































