Ֆուտբոլի կանանց Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Բարսելոնան» նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»:
Հանդիպման միակ գոլը 77-րդ րոպեին խփել է Ֆրիդոլինա Ռոլֆը։ Այսպիսով, «Բարսելոնան» 23-րդ հաղթանակը տարավ անցկացրած 23 խաղում։
«Բարսելոնան» այժմ ունի 69 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող «Ռեալը»՝ 56 միավոր: Երրորդ տեղը զբաղեցնում է «Լևանտեն», և այս թիմը կարող է հավասարվել «Ռեալին»՝ այսօր իր խաղում հաղթելու դեպքում:
Կատալոնացիների գոլերի տարբերությունը նույնպես տպավորիչ է. «Բարսելոնան» արդեն խփել է 99 գնդակ և բաց թողել միայն հինգը:
























































