Այսօր՝ մարտի 25-ին, Հայաստանի ազգային հավաքականը մեկնարկում է Եվրո-2024-ի ընտրական փուլում՝ սեփական հարկի տակ ընդունելով Թուրքիային: Խաղը կմեկնարկի ժամը 21:00-ին, սակայն հանդիպման մեկնարկից դեռ ժամեր առաջ երկրպագուներն արդեն շարժվում էին դեպի մարզադաշտ ինչպես միասնական երթերով, այնպես էլ՝ առանձին:
Մարզադաշտում սովորականից ավելի ուժեղացված հսկողություն են իրականացնում ուժային կառույցների ներկայացուցիչներն ու անվտանգության աշխատակիցները: