Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է «Բարսելոնայի» հնարավոր պատժի մասին՝ մրցավարական սկանդալի շրջանակում։
«Անհրաժեշտ կլինի հիմնվել կանոնների վրա, որոնք շատ հստակ սահմանված են կանոնակարգում։ Հնարավո՞ր է «Բարսելոնան» զրկվի Չեմպիոնների լիգայից։ Չգիտեմ։
Դա երկար գործընթաց է լինելու։ Այն կարող է ձգվել տարիներ: Քրեական օրենսգիրքը նախատեսում է տարբեր տեսակի պատիժներ՝ տուգանքներից կամ գործունեության ժամանակավոր դադարեցումից մինչև իրավաբանական անձի լուծարում»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Իսպանիայի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել «Բարսելոնային»՝ կապված ակումբի կողմից մրցավարական բաժնի նախկին ղեկավար Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեիրային 7,3 միլիոն եվրո վճարելու հետ: