«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին հեռացվել է իր թիմի՝ Իսպանիայի առաջնության պաշտոնական կայքի հայտացուցակից։ 18-ամյա խաղացողը, որը 2022 թվականի սեպտեմբերին նոր պայմանագիր ստորագրելուց հետո ստացավ 6 համարի մարզաշապիկը, նորից կհայտավորվի մրցաշրջանի համար արդեն որպես «Բարսելոնա Ատլետիկի» խաղացող և նորից կկրի 30 համարի մարզաշապիկը։
Հիշեցնենք, որ Լա Լիգան բողոքել է «Բարսելոնայի» հետ Գավիի նոր պայմանագրի կնքման դեմ՝ հաշվի առնելով, որ ակումբը ֆինանսական հնարավորություններ չուներ նման գործարքի համար։
Գավին «Բարսելոնայի» առաջին թիմում է անցած մրցաշրջանից: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 37 խաղում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։