Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կողմնորոշվել է գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին փոխարինելու առաջնահերթ թեկնածուի հարցում․ իտալացի մասնագետը կարող է ամռանը լքել Արքայական ակումբը պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ։
Ինչպես տեղեկացնում է Cadena SER-ը, Մադրիդի «Ռեալի» նախագահը ցանկանում է թիմ վերադարձնել Զինեդին Զիդանին, ով արդեն երկու անգամ գլխավորել է «սերուցքայիններին»։
2021 թվականին ֆրանսիացին ինքն է որոշել հեռանալ «արքայական ակումբից»։
Զիդանն այժմ նաև ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում է, ակումբն անցյալ ամառ փորձեց հրավիրել ֆրանսիացուն, սակայն նա մերժել էր այդ առաջարկը:
Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի առաջնությունում այժմ զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 12 միավորով զիջելով առաջատար «Բարսելոնային»: