Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մտադիր է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»։
35-ամյա հարձակվողը կարիերան շարունակելու համար որպես առաջնային տարբերակ դիտարկում է հարազատ ակումբ տեղափոխվելը, հաղորդում է El Chiringuito-ն։
Աղբյուրը նշում է, որ այժմ ամեն ինչ կախված է «Բարսելոնայի» ղեկավարության դիրքորոշումից և ակումբի ֆինանսական հնարավորություններից։
Մեսսին կատալոնական գրանդի ակադեմիայի սան է։ Նա խաղացել է «Բարսելոնայի» առաջին թիմում 2005-2021 թվականներին: 2021 թվականի ամառվանից Լիոնելը հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։
























































