Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն ասել է, որ իր ընկեր և հայրենակից Լիոնել Մեսսին պետք է վերադառնա կատալոնական ակումբ և ավարտի իր կարիերան այնտեղ։
«Ինձ թվում է, որ Լեո Մեսսիի` «Բարսելոնա» վերադառնալու շանսերը 50% են: Կարծում եմ, որ Լեոն պետք է կարիերան ավարտի «Բարսելոնայում»:
Սա նրա տունն է, նա պետք է դա անի այստեղ։ Լապորտան պետք է ամեն ինչ անի Լեոյին վերադարձնելու համար»,- ասել է Ագուերոն Kings League-ի ալիքի ուղիղ եթերում:
35-ամյա Մեսսին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 778 հանդիպում, որոնցում դարձել է 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։ Արգենտինացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։