Պատրիկ Կլյուվերտը նշել է այն ֆուտբոլիստներին, որոնք կարող են ուժեղացնել «Բարսելոնան».
«Ֆինանսական ֆեյր-փլեյը պետք է հաշվի առնել, բայց ովքե՞ր են իմ ցուցակում: Անպայման պետք է հարձակվող ձեռք բերել, որովհետև «Բարսային» բացի Ռոբերտ Լևանդովսկուց կենտրոնական հարձակվող է պետք:
Ինձ շատ է դուր գալիս Գոնկալու Ռամուշը։ Ինձ դուր է գալիս այս խաղացողը, նա շատ լավն է Պորտուգալիայում և «Բենֆիկայում»։ Ռոբերտո Ֆիրմինոն «Բարսելոնայո՞ւմ», կարծում եմ, նույնպես շատ հետաքրքիր տարբերակ կլիներ։
«Բարսելոնային» հարձակվող է պետք: Մնացած դիրքերում ամեն ինչ լավ է, եթե բոլոր խաղացողները մնան»,- ասել է կատալոնական ակումբի նախկին խաղացողը Barça Blaugranes-ին տված հարցազրույցում: