Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը գլխավորել է վրացական «Թելավին»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
49-ամյա մասնագետի մարզչական շտաբում են ընդգրկվել նաև Արթուր Մկրտչյանն ու Արտակ Օսեյանը։
Մինասյանի վերջին ակումբը եղել է ղազախական «Տարազը»։
«Թելավին» հանդես է գալիս Վրաստանի ուժեագույն՝ Էրովնուլի լիգայում և ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 5 խաղից հետո 10 թիմերի պայքարում զբաղեցնում է 7-րդ տեղը։
«Թելավին» արդեն առաջին մարզումն է անցկացրել Մինասյանի գլխավորությամբ։