«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան, այժմ ճապոնական «Վիսել Կոբեում» հանդես եկող Անդրես Ինյեստան կիսվել է կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում իր նախկին խաղընկեր Չավիի աշխատանքից իր կարծիքով։
«Ես ընդհանրապես իրավունք չունեի քննադատելու մարզչին, երբ խաղացող էի և հասկանում եմ «Բարսելոնայում» աշխատելու դժվարությունը: Մարզիչը շատ բարդ խնդիրներ ունի։ Շատ դժվար է միշտ պահել վարպետության բարձր մակարդակը և պահել նշաձողը, բայց, անկասկած, կարծում եմ, որ այն ժամանակից ի վեր, ինչ Չավին ստանձնել է ակումբի ղեկը, առաջընթացն ակնհայտ է դարձել, իսկ թիմի խաղը՝ դիտարժան։
Հուսով եմ, որ այս մրցաշրջանում նրանք ի վերջո կնվաճեն չեմպիոնությունը, իսկ հաջորդ մրցաշրջանում կկարողանան պայքարել բոլոր տիտղոսների համար»,- Ինյեստայի խոսքերն է փոխանցում Sport.es-ը: