Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը նշել է, որ ուրախ կլինի, եթե «Սևիլիան» մրցաշրջանի ավարտից հետո իսպանական երկրորդ դիվիզիոն նահանջի: Հիշեցնենք, որ երեկ անդալուզյան թիմը գլխավոր մարզչի պաշտոնից ազատել է Խորխե Սամպաոլիին։
«Բետիսն» իմ կյանքի ակումբն է․․․ Եթե «Սևիլիան» դուրս մնա Լա լիգայից, ես շատ երջանիկ կլինեմ»,- ասել է Սեբալյոսը El Chiringuito-ին տված հարցազրույցում:
«Սևիլիան» այժմ գտնվում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղում: Սեբալյոսը նախկինում հանդես է եկել «Բետիսում»՝ «Սևիլիայի» ամենասկզբունքային մրցակցի կազմում:
Հիշեցնենք, որ մրցաշրջանի վերջում Սեբալյոսի պայմանագիրն ավարտվում է Մադրիդի «Ռեալի» հետ։