«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը հայտնել է, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը։
Մադրիդի «Ռեալում» իտալացի մասնագետի ապագան մնում է անորոշ, և թիմի յուրաքանչյուր նոր անհաջողության հետ մամուլում նոր լուրեր են տարածվում համագործակցության մոտալուտ դադարեցման մասին։
Անչելոտիի ծառայություններով հետաքրքրված է Բրազիլիայի հավաքականը, որը նոր մարզիչ է փնտրում՝ դեկտեմբերին Տիտեի հեռանալուց հետո:
Ըստ Էդերսոնի՝ «սերուցքայինների» մարզիչը կարող է գլխավորել հարավամերիկյան հավաքականը. «Ես խոսել եմ Կազեմիրոյի, Վինիսիուսի և Միլիտաոյի հետ, և նրանք ինձ ասացին, որ Անչելոտիի՝ մեր թիմ գալու հավանականությունը բավականին մեծ է», – մեջբերում է դարպասապահին UOL Esporte-ն։