Խոսե Լուիս Մենդիլիբարը դարձել է «Սևիլիայի» նոր գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
62-ամյա իսպանացի մասնագետի պայմանագիրը հաշվարկված է մինչև մրցաշրջանի ավարտը։ Ավելի վաղ «Սևիլիան» հայտարարել էր Խորխե Սամպաոլիին պաշտոնանկ անելու մասին։
Մենդիլիբարի վերջին աթիմը եղել է «Ալավեսը», որտեղից նա հեռացել է անցած ապրիլին։ Մինչ այդ նա գլխավորել է «Էյբարը», «Լեւանտեն», «Օսասունան», «Ատլետիկ Բիլբաոն» և «Վալյադոլիդը»:
26 տուրից հետո «Սևիլիան» 28 միավորով 14-րդն է Լա Լիգայում։