«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կատալոնական թիմի համար նոր հարձակվող է ընտրել, հայտնում է TodoFichajes-ը։
Ւստ աղբյուրի՝ իսպանացի մասնագետը խնդրել է կատալոնական ակումբի ղեկավարությանը վերադարձնել Պյեր-Էմերիկ Օբամեյանգին։
Օբամեյանգը «Բարսելոնայում» խաղացել է նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում, սակայն ամռանը տեղափոխվել է «Չելսի»։ Լոնդոնում 33-ամյա գաբոնցի ֆուտբոլիստի կարիերան լավագույնս չի դասավորվում. նա հիմնական կազմի ֆուտբոլիստ չէ և նույնիսկ դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի համար թիմի հայտացուցակից:
Transfermarkt-ը Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։