«Վանի» մարզիչ Նիկոլաս Օչանդոն ընտանեկան և վիզայի հետ կապված խնդիրների պատճառով ստիպված է հեռանալ Չարենցավանի թիմից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Ոոշ ժամանակով ասում եմ ոչ թե հաջողություն, այլ ցտեսություն: Շնորհակալություն եմ հայտնում ակումբի ողջ անձնակազմին՝ ցուցաբերած լավ վերաբերմունքի համար, հարգանքի և ընտանեկան մթնոլորտի համար: Շնորհակալ եմ, որ նրանց շնորհիվ կյանքիս այս փուլը անցավ հաճելի մթնոլորտում: Այս ամենի պատճառով ասում եմ ոչ թե հաջողություն, այլ առայժմ»,- ասել է մարզիչը:
Ավելի վաղ Չարենցավանի «Վանը» հայտնել էր, որ թիմի բոլիվիացի գլխավոր մարզիչ Ումբերտո Վիվիանիի մարզչական արտոնագրի հաստատման հետ կապված տեխնիկական խնդիր է առկա: Այդ պատճառով գալիք հանդիպումներին թիմը կղեկավարի Մայիս Ազիզյանը: