Ռուսաստանի հավաքականի և «Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը պատմել է, թե աշխատանքի ինչ առաջարկներ է ստացել վերջին տարիներին։
«Ռոստովում իմ աշխատանքի ընթացքում առաջարկներ եղե՞լ են: Եղել են, այո։ «Սպարտակից» հանդիպե՞լ են ինձ հետ։ Այո, ես հանդիպել եմ Նաիլ Իզմայիլովի հետ։ Չգիտեմ ինչու, բայց հանդիպեցի: Պարզապես խոսեցինք: Խոսեցինք ու խոսեցինք…
Հայաստանի հավաքակա՞ն.․․ Բանակցություններ եղել են, բայց ես մտածեցի, հաշվի առա պայմանագրերը «Ռոստովի» և Ռուսաստանի հավաքականի հետ և հրաժարվեցի։
Այս առաջարկն ուներ իր առավելությունները, քանի որ Հայաստանի հավաքականը թիմ է, որը մասնակցում է, օրինակ, Եվրոյի ընտրական փուլին։ Այս փաստը կարող էր ինչ-որ կերպ ազդել իմ որոշման վրա, բայց ի վերջո ես որոշեցի, որ դա սխալ կլինի «Ռոստովի» և Ռուսաստանի հավաքականի նկատմամբ»,- ասել է Կարպինը YouTube-ի Фабрика Футбола ալիքին տված հարցազրույցում: