«Բարսելոնան» զարմացած է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի խոսքերից՝ կապված Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի՝ այս թիմերի միջև խաղի մրցավարության հետ։ Այս մասին հայտնում է Marca-ն:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է կատալոնական թիմի՝ 2-1 հաշվով հաղթանակով:
Խաղից հետո Անչելոտին հայտարարել է, որ հարցեր ունի մրցավարության հետ կապված։ «Բարսելոնան» զարմացած է մասնագետի այս խոսքերից. Անչելոտիին հարգում են կատալոնական ակումբում, բայց կարծում են, որ մրցավարության մասին նրա խոսքերն ասվել են՝ հիմնվելով զգացմունքների վրա, քանի որ պարտությունից հետո «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև միավորների տարբերությունը հասել է 12-ի, և մադրիդյան ակումբը գործնականում կորցրել է Լա Լիգայում հաղթելու հնարավորությունները:
«Բարսելոնայում» կարծում են, որ Մարկո Ասենսիոյի գոլը իրավացիորեն է չեղարկվել, քանի որ խաղացողը գտնվել է խաղից դուրս իրավիճակում: