Լա Լիգայի 26-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» դեմ «Բարսելոնայի» հանդիպումը կատալոնական ակումբի համար հսկայական հաջողություն ունեցավ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Կամային հաղթանակը 2-1 հաշվով «Բարսային» թույլ տվեց առաջնության ավարտից 12 տուր առաջ մրցաշարային աղյուսակում 12 միավորով առաջ անցնել «Ռեալից»:
Բացի այդ, ըստ RAC1-ի, «Բարսելոնան» իր պատմության մեջ ռեկորդային եկամուտ է ստացել նաև մեկ խաղում տոմսերի վաճառքից։ Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպման տոմսերի վաճառքից կատալոնական ակումբն ընդհանուր առմամբ վաստակել է 8,2 միլիոն եվրո։
Այս գումարից շուրջ 3 միլիոնը գոյացել է միայն VIP տոմսերի վաճառքից: Մարտի 19-ին «Կամպ Նոու»-ում ներկա էր 95745 հանդիսական: