Իսպանական «Սևիլիան» որոշել է փոխել գլխավոր մարզչին: Ավելի վաղ Marca պարբերականը հայտնել էր, որ այսօր Խորխե Սամպաոլին կլքի զբաղեցրեց պաշտոնը։
Ըստ լուրերի՝ մասնագետին կփոխարինի Խոսե Լուիս Մենդիլիբարը։ 62-ամյա մարզիչը նախորդ մրցաշրջանում գլխավորել է «Ալավեսը»։
«Սևիլիան» անհաջող է հանդես գալիս Լա Լիգայում ընթացիկ մրցաշրջանում և 26 տուրից հետո Լա լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը։