ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում այսօր՝ մարտի 20-ին, Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում անցկացրեց, որին մասնակցում էին հրավիրված 26 ֆուտբոլիստներից 23-ը. Տիգրան Բարսեղյանը, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և Լուկաս Սելարայանը դեռևս չեն ժամանել Հայաստան:
Մարզումից հետո Հայաստանի հավաքականի նորեկ, Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը լուսանկարվել է երկրպագուների հետ ու ինքնագրեր բաժանել նրանց:
Անվտանգության աշխատակիցների՝ լուսանկարվելը դադարեցնելու խնդրանքին Տիկնիզյանը պատասխանեց, որ իրենք չեն շտապում.
«Մարդիկ եկել են մեր մարզումը դիտելու, պետք է ինչ-որ ձևով շնորհակալություն հայտնենք նրանց»։