ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում այսօր՝ մարտի 20-ին, Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում անցկացրեց, որին մասնակցում էին հրավիրված 26 ֆուտբոլիստներից 23-ը. Տիգրան Բարսեղյանը, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և Լուկաս Սելարայանը դեռևս չեն ժամանել Հայաստան:
Մարզումից հետո ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Էդուարդ Սպերցյանին հանձնեց Հայաստանի 2022 թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: