Մարտի 20-ին անձնագրային և վիզաների վարչության կենտրոնական բաժանմունքում «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյին և «Ուրարտուի» ու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուին հանդիսավոր կերպով հանձնվեցին հայկական անձնագրեր, որոնք վկայում են այսուհետ նրանց Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու մասին։
Ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել։
Իվուն ընդգրկվել է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակում։ Ալեքսանդր Պետրակովիչի գլխավորած թիմը Եվրո 2024-ի ընտրական փուլի առաջին խաղում կմրցի Թուրքիայի հետ։ Հանդիպումը կկայանա մարտի 25-ին։ 3 օր անց՝ մարտի 28-ին, Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի հետ։