ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում այսօր՝ մարտի 20-ին, Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում անցկացրեց, որին մասնակցում էին հրավիրված 26 ֆուտբոլիստներից 23-ը. Տիգրան Բարսեղյանը, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և Լուկաս Սելարայանը դեռևս չեն ժամանել Հայաստան:
Բաց մարզմանը ներկա էին բազմաթիվ երկրպագուներ և մեդիայի ներկայացուցիչներ:
Երկրպագուները ողջ մարզման ընթացքում երգերով և բացականչություններով ոգևորում էին ֆուտբոլիստներին:
Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում Թուրքիայի ընտրանուն կհյուրընկալի մարտի 25-ին: