Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարծում է, որ մադրիդյան ակումբը «Բարսելոնայի» դեմ խաղում արժանի էր հաղթանակի։
«Մենք լավ խաղ ցուցադրեցինք և արժանի էինք հաղթանակի։ Հարց ունեմ չհաշված գոլի մասին: Հանդիպման վերջում մենք ամեն ինչ փորձեցինք, բայց կորցրեցինք կենտրոնացումը և զիջեցինք: Շատ լավ խաղ էր: Հանդիպումը հավասար և մրցունակ էր մինչև վերջ։ Ամեն ինչ որոշվեց մանրուքներում: Մենք հավատում էինք, որ խաղը մեր օգտին կավարտվի:
Ինչ վերաբերում է բաց թողած գոլին, ապա պետք է համակերպվել այս իրավիճակի հետ։ Ես կասկածներ ունեմ: Հավանաբար ամեն ինչ կանոնների սահմանում է, բայց մենք իրավունք ունենք կասկածելու։ Լա Լիգայում հաղթանակի համար պայքարելու ենք մինչև վերջ:
Մենք տխրել ենք պարտության պատճառով, բայց թիմը պայքարելու է բոլոր երեք մրցաշարերում էլ մինչև վերջ։ Եթե մենք նույն կերպ խաղանք, ապա կհաղթենք»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Իսպանիայի առաջնությունում Մադրիդի «Ռեալը» 1-2 հաշվով պարտություն կրեց Էլ Կլասիկոյում: