«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի խաղում տարած հաղթանակը (2:1).
«Մենք տիրում էինք նախաձեռնությանը, ավելի շատ հնարավորություններ ստեղծեցինք: Ես երջանիկ եմ հեռանում մարզադաշտից: Թիմը սպառեց իրեն ու աշխատեց ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում։ Մեզ համար սա շատ կարևոր հաղթանակ էր։ Կարծում եմ՝ մենք լավն էինք։ Կարծում եմ՝ մենք ավելի շատ էինք վերահսկում հանդիպումը։ Նրանք գիտեին՝ ինչպես դուրս գալ բարձր ճնշումից։ «Ռեալից» բաց թողած գոլը մեր սխալի արդյունք էր։ Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ մենք ավելի լավն էինք:
Մինչեւ վերջին պահը կասկածներ ունեի, թե ում ընտրեմ՝ Սերխի Ռոբերտոյին, թե Ֆրենկ Կեսյեին։ Ի վերջո, ամեն ինչ շատ լավ ստացվեց, քանի որ երկուսն էլ գոլ խփեցին»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
26 տուրից հետո «Բարսելոնան» 68 միավորով գլխավորում է աղյուսակը։ Մադրիդի «Ռեալը» 56 միավորով երկրորդ տեղում է։