«Բարսելոնան» Լա Լիգայում հաղթել է Մադրիդի «Ռեալին».
Այսպիսով, կապտանռնագույնները 100-րդ հաղթանակն են տարել Էլ Կլասիկոների պատմության մեջ։ Կատալոնական ակումբը նաև 101 պարտություն է կրել, իսկ 52 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի:
Հիշեցնենք, որ Լա լիգայի 26-րդ տուր «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթանակ է տարել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։
Հաջորդ տուրում «Բարսելոնան» կհանդիպի «Էլչեին» (ապրիլի 1), իսկ «Ռեալը»՝ «Վալյադոլիդին» (ապրիլի 2):