«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին հարցրել են «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին։
«Արդյոք ամռանը կտեղափոխվե՞մ «Մանչեսթեր Յունայթեդ»: Ոչ, ես այդպես չեմ կարծում: Իհարկե, երբեք չես իմանա՝ ինչ կլինի: Բայց ես երջանիկ եմ «Բարսելոնայում», — դե Յոնգին թվիթերյան էջում մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 20-ին, Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Բարսելոնան» ընդունել է Մադրիդի «Ռեալին» և 2:1 հաշվով հաղթանակ տարել:
Դե Յոնգը Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 24 խաղում դարձել է 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: