Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ մարզումն է անցկացրել Ավանի ֆուտբոլի ակադեմիայի հավաքի ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Առավոտյան արդեն մեր ընտրանուն էին միացել Ժիրայր Շաղոյանը և Գեորգի Հարությունյանը, իսկ մարզումից րոպեներ առաջ հավաքականի ճամբար են ժամանել նաև Նաիր Տիկնիզյանը և Էդուարդ Սպերցյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը վաղը՝ մարտի 20-ին բաց մարզում է անցկացնելու Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, որին կարող են ներկա լինել երկրպագուներ և մեդիայի ներկայացուցիչներ։ Մարզման սկիզբը՝ 17:30-ին։