«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին մտադիր է մնալ կատալոնական ակումբում՝ չնայած իր նոր պայմանագրի հետ կապված իրավիճակին, որը Լա լիգայի ղեկավարները չգրանցեցին ակումբի ֆինանսական խախտումների պատճառով։
Գավին այժմ տեսականորեն կարող է հեռանալ թիմից իր ներկայիս երիտասարդական պայմանագրի ավարտին` հունիսին, սակայն նա մտադիր է սպասել նոր պայմանագրի հետ կապված իրավիճակի հանգուցալուծմանը և շարունակել հանդես գալ «Բարսելոնայում»: Չնայած այն հանգամանքին, որ «Բարսելոնայի» բողոքարկումը մերժվել է դատարանի կողմից, ակումբը շարունակում է վստահ լինել, որ իսպանացի ֆուտբոլիստի նոր պայմանագիրը կգրանցվի մինչև նրա երիտասարդական պայմանագրի ավարտը՝ հունիսին։ Այս մասին հայտնում է 90min-ը: