Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բացատրել է, թե ինչու է կիսապաշտպան Էդեն Ազարը քիչ խաղաժամանակ ստանում։
«Ես այստեղ չեմ, որպեսզի յուրաքանչյուր խաղացողի խաղաժամանակ տամ, ես այստեղ եմ խաղերը հաղթելու համար: Ես չեմ նայում, թե ինչքան է վաստակում խաղացողը կամ, թե քանի տարեկան է նա։ Ես նայում եմ միայն արդյունքներին»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Eleven Belgium-ը։
Այս մրցաշրջանում 32-ամյա բելգիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Վերջին անգամ Ազարը խաղադաշտ է դուրս եկել հունվարի 3-ին՝ «Կասերենոյի» դեմ գավաթային խաղում (1:0):