Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դավիդ Վիլյան խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին։
«Հիանալի է Վինիսիուսի խաղը դիտելը: Կարծում եմ, եթե նույնիսկ նախորդ ամառ Մբապեն գար «Ռեալ», Վինիսիուսը դեռ կխաղար: Նա դառնում է ավելի հասուն որպես խաղացող, ինչը բնական է»,- ասել է Վիլյան Daily Mail-ի հետ զրույցում։
Այսօր՝ մարտի 19-ին, Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 27-րդ տուրում կհյուրընկալվի «Բարսելոնային»։ Հանդիպման սկիզբը՝ 23։55։