Չավին կնախընտրեր «Ռեալին» հաղթել 4-0 կամ 5-4 հաշվով, բայց նա նաև ուրախ կլիներ 1-0 հաշվին: Այդ մասին ասել է կատալոնացի մասնագետը։
– Կարծում եմ՝ շանսերը հավասար են։ Միգուցե Բարսան մի քիչ ավելի շատ առավելություն ունի, քանի որ մենք խաղալու ենք տանը։
– Կհամաձայնե՞ք 1-0 հաշվով հաղթանակին «Ռեալի» նկատմամբ:
– Ի՞նչ վատ բան կա 1-0 հաշվով հաղթանակի մեջ: Եթե ընտրության հնարավորություն ունենայի, կնախընտրեի 4-0 կամ 5-4: Դժվար է գոլ խփել, մրցակիցը լավ է պաշտպանվում: Նրանց համար, ովքեր ֆուտբոլ չեն խաղացել, դժվար է հասկանալ, թե ինչ է նշանակում, երբ ունես այսպիսի մրցակից։ 1-0 հաշվով հաղթանակը ֆանտաստիկ, հրաշալի արդյունք կլինի։ Ինչո՞ւմն է խնդիրը․․․, – մեջբերում է «Բարսելոնայի» գլխավոր մարզչին Marca-ն։
Այս մրցաշրջանում կատալոնացիները Լա Լիգայում 9 հաղթանակ են տարել 1-0 հաշվով։ Սա ակումբային ռեկորդ է։ Այսօր՝ մարտի 19-ին, «Բարսելոնան» կընդունի Մադրիդի «Ռեալին»: